Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70897 անգամ:
Մեր մասին


Ov ga, ga team Խմբի ոգին՝ Ալիկ Աղաբաբյան
Ակտիվ հանգստի մեծ սիրահար: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է: Ներկա պահին աշխատում է Անահիտ Թարխանյանի ճարտարապետական արվեստանոցում` որպես ճարտարապետ-դիզայներ:
2008-ից "SPITAK" փրկարար ջոկատի անդամ:
Առաջնորդ, միտք տվող, ոգեշնչող, ուղիների կազմող:
Ov ga, ga team Խմբի բնության գիտակ` Մարիամ Գրիգորյան
Արշավների սիրահար, խմբի հոգեկան հանգստությունն ապահովող:
Սովորել է Հրազդանի կերպարվեստի բաժնում: Սովորել է ԵՊՀ-ի Փիլիսոփայության եվ Հոգեբանության ֆակուլտետի` հոգեբանության բաժնում: Ներկայում սովորում է ԵՊՀ-ի Փիլիսոփայության եվ Հոգեբանության ֆակուլտետի` հոգեբանություն մագիստրատուրա 2-րդ կուրսի` կլինիկական հոգեբանության բաժնում:
Ապագա հոգեբան, լավ ընկեր, հավասարակշռված մարդ:
Ov ga, ga team Ադմինիստրատոր` Գուրգեն Պետրոսյան
Ակտիվ հանգստի կազմակերպչական ջիղը: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը: Մասնագիտությամբ ճարտարագետ է: Այժմ տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ներկա պահին աշխատում է որպես կոմպյոտերային ցանցի ադմինիստրատոր և որպես ինժեներ-ծրագրավորող: Խմբի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար` կիթառի գծով: Խմբում ադմինիստրատիվ աշխատանքներ կազմակերպողը, երգերի կատարող:
Ov ga, ga team Մեր ծաղիկը` Հասմիկ Ավետիսյան
Ակտիվ հանգստի գեղարվեստական խմբագիր: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետի գիդ-թարգմանչական բաժինը: Ներկա պահին զբաղվում է դիզայներական աշխատանքներով:
Ov ga, ga team Խմբի ուսանող` Դավիթ Աղաբաբյան
Ակտիվ հանգստի սիրահար: Ավարտել է Ալ. Թամանյանի անվան քոլեջը, այժմ սովորում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի համակարգչային գեղարվեստական նախագծման ֆակուլտետում` ապագա ճարտարապետ-դիզայներ է:
Արշավներին տեսականորեն շատ ծանոթ մարդ: «Փորձարկումների լաբորատորիայի վարիչ»:
Ov ga, ga team Խմբի ուսանողուհի՝ Շաքե Գաբրիելյան
Սովորում է ԵրՃՇՊՀ-ի համակարգչային գեղարվեստական դիզայնի ֆակուլտետում (II կուրս):
Արշավների մեծ սիրահար է չնայած արշավներին ծանոթ է տեսականորեն:
Ov ga, ga team Խմբի ուժը` Վահե Առաքելյան
Էնտուզիազմով լի մեր լավ ընկեր:
Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է:
Ov ga, ga team Խմբի արտասահմանյան անդամ` Juliette Audiger
Ֆրանսիացի մեր լավ ընկեր, որը Հայաստանում ապրելով մեկ տարի դարձել է իսկական հայ:
Մասնակցել է խմբի կազմակերպած ակտիվ հանգստին:
Ov ga, ga team Խմբի գրքասեր՝ Սերգեյ Երիցյան
Ակտիվ հանգստի և արշավների մոլի երկրպագու: Սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում, մասնագիտությամբ ճարտարագետ-մեքենաշինարար է: Ներկա պահին աշխատում է գործարանում, որպես ճարտարագետ-կոնստրուկտոր:
2008-ից 2010թ. ծառայել է ՀՀ բանակում:
Ov ga, ga team Խմբի պատվավոր անդամ` Ռուբեն Ավագյան
Խմբի նախաձեռնություններին աջակցող և օգնող մեր լավ ընկեր: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, մասնագիտությամբ ճարտարապետ է:
Ov ga, ga team Խմբի հավատարիմ ընկեր՝ Սևանյան Շոկոլադ(Շոկո) Շորժայի
1 ամսեկան շան քոթոթ, որին մենք գտանք 2008թ. ամռանը Շորժայում` վայրի հանգստի ժամանակ:


Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Ջրվեժ Խաչաղբյուր գետի վրա Լաստիվերում, Տավուշի մարզ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024