Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu
Hetadardz kap


Այս կայք այցելել են 14912 անգամ:
Մեր հանդերձանքը


Ov ga, ga team Վրաններ - 7 հատ
3/4 տեղանոց վրան Quechua 2 Seconds III
3/4 տեղանոց վրան՝ կարված Ալիկի կողմից
2/3 տեղանոց վրան Quechua 2 Seconds
2/3 տեղանոց վրան
2/3 տեղանոց բրեզենտից վրան
1/2 տեղանոց վրան Quechua 2 Seconds Simple
1/2 տեղանոց զինվորական վրան
Ov ga, ga team Ուսապարկեր - 8 հատ
Ov ga, ga team Տակդիրներ - 4 հատ
Հատուկ փափուկ նյութից պատրաստված տակդիր, որը տեղադրում են վրանի հատակին, որպեսզի պաշտպանի հողի սառնությունից:
Ov ga, ga team Քնելու պարկեր - 6 հատ
Խմբի անդամներն ապահովված են բարձրակարգ քնելու պարկերով
Ov ga, ga team Փչվող բարձեր - 4 հատ
Փոխարինում են կոլոլված շորերը, որոնք հաճախ օգտագործում են բարձի փոխարեն:
Ov ga, ga team Նավթավառ - 1 հատ
Նախորդ արշավների և ակտիվ հանգստի ժամանակ ծառայում էր խմբին, սակայն այժմ փոխարինվել է գազօջախով, քանի որ բավականին դժվար և անհարմար էր ամբողջ ճանապարհին մեզ հետ տանել բուրավետ նավթը:
Ov ga, ga team Գազօջախ - 1 հատ
Շատ հարմար է տեղափոխման համար, աշխատում է փոքր գազի բալոններով:
Ov ga, ga team Գազով աշխատող լամպ - 1 հատ
Ov ga, ga team Ծածկ - 1 հատ
Պոլիեթիլեն նյութից կապույտ գույնի ծածկ, մոտ 4 x 4 մ. չափերով:
Ov ga, ga team Բահ-սղոց - 2 հատ
Բահ, որը հեշտությամբ կարելի է օգտագործել նաև որպես սղոց և քլունգ:
Ov ga, ga team Կացին - 1 հատ
Շատ տեղեր եղած ու շատ բաներ տեսած գործիք: Գնված է «Վերնիսաժ»-ից: 2 տարվա օգտագործումից հետո հիմնովին վերանորոգվել է և պատրաստ է ծառայել խմբի անդամներին:
Ov ga, ga team Լապտերներ - 10 հատ
Հիմնական օգտագործվում են դիոդային լապտերները:
Ov ga, ga team Դեղորայքի տուփ - 1 հատ
Այս տուփը պարտադիր լինում է խմբի հետ ցանկացած արշավի ժամանակ:
Այն ներառում է յոդ, բինտ, բամբակ, անտիբիոտիկներ, ցավազրկողներ և այլն:
Ov ga, ga team Շարժական ռադիոկայան (ռացիա) - 2 հատ
Շատ հարմար կապի միջոց, որն օգտագործվում է այն ժամանակ, երբ խմբի անդամները ժամանակավոր բաժանվում են արշավի ընթացքում
Ov ga, ga team Պարաններ
Ov ga, ga team Ձկնորսական պարագաներ
Ov ga, ga team Կիթառ
6 լարանի գերմանական կիթառ: Հանգստի ժամանակ կազմում է խմբի անբաժան մասը:
Ov ga, ga team Երգարան
Երգարանը բաղկացած է 138 երգերից, այդ թվում`
Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի, Արմեն Մովսիսյանի, ռուսական ռոկ խմբերի բազմաթիվ երգեր: Կան նաև ֆիլմերից և մուլտֆիլմերից բազմաթիվ երգերի տեքստերը և կիթառի ակորդները: Երգարանը գնալով ավելի է մեծանում այս պահին կա նրա, հերթական, 3-րդ տարբերակը:


Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Ամբերդի եկեղեցի, Արագածոտնի մարզ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

All rights reserved © "Ov ga, ga" team; 2008-2010