Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu
Hetadardz kap


Այս կայք այցելել են 15541 անգամ:
Արշավներ


2008.07.05-06 - Երկօրյա արշավ դեպի Բուժական գյուղ և Թեղենյաց եկեղեցի

Այս արշավը կազմակերպված էր որպես օգոստոսին կայանալիք մեծ արշավի նախապտրաստություն:
Տեղանքը ընտրված էր այնպիսին, որ վայրը որտեղ գնալու էինք լինի անտառոտ և մոտակայքում լինի որևիցե պատմամշակույթային շինություն: Ամենամոտիկ և հարմար վայրերից ընտրվեց արշավային ուղի դեպի Թեղենյաց եկեղեցի, որը գտնվում է Բուժական գյուղի մոտ, Երևանից 40-45 կմ հեռավորության վրա:

Մինչև գ. Բուժական հասանք տրանսպորտով, այնուհետև ոտքով շարժվեցինք դեպի Թեղենյաց եկեղեցի, որը գտնվում է գյուղից 3-4 կմ հեռու, հասնելուն պես ընտրեցինք հարմարավետ տեղ վրանների համար այնպես, որ տեղանքը լինի հարթ և պաշտպանված արևից, նախապատրաստեցինք նաև գիշերային խարույկի տեղը:

Այդ օրը անցավ տեղանքի ուսումնասիրությամբ, խարույկի համար չոր փայտ հավաքելով և այլն:
Երեկոյան ջերմ մթնոլորտում խարույկի շուրջ անցկացված մի քանի ժամերը անմոռանալի էին:

Մյուս օրը մենք մանրամասնորեն ուսումնասիրեցինք Թեղենյաց եկեղեցին, որի ավերակների վրա սկսվելեին հետազոտական և մաքրման աշխատանքները:
Այդ նույն օրը երեկոյան խումբը հաջողությամբ վերադարձավ տուն:

Արշավին մասնակցեցին` Ալիկ, Գուրգեն, Հասմիկ, Դավիթ

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Շաքիի ջրվեժ, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

All rights reserved © "Ov ga, ga" team; 2008-2010