Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70899 անգամ:
Արշավներ


2006.09.23 - Մեկօրյա ճանապարհորդություն դեպի գ. Բջնի

Ալիկի խորհուրդով մենք որոշեցինք գնալ Բջնի, քանի որ այնտեղ կար մի քանի հին եկեղեցի և կիսաքանդ բերդ: Այդ ժամանակ խումբը նոր էր ձևավորվում և Բջնի գնացին Ալիկը, Գուրգենը և երկու աղջիկ` զույգ քույրեր, նրանք միացան մեզ Ալիկի միջոցով, ասացին, որ ուրախությամբ կմասնակցեն մեր փոքրիկ արշավին, նամանավանդ, որ մինչ այդ նրանք նմանատիպ տեղեր չէին գնացել:

Բջնի հասանք տրանսպորտով, որը ի զարմանս մեզ ընդհամենը մեկ անգամ էր գնում Երևանից Բջնի ժամը 12:00-ին: Հասանք տեղ և անմիջապես շարժվեցինք դեպի Բջնիում գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Երբ մենք ներս մտանք այնտեղ մի սփյուրքահայ կին նվագում էր Կոմիտասի ստեղծագործություններից կլառնետի վրա: Մենք ապշած լսում էինք, այդպիսի տպավորություն երաժշտությունից մենք երբևիցե չէինք ունեղել: Հետո գնացինք նայեցին ևս մեկ հին եկեղեցի, կիսաքանդ վիճակում և իհարկե տեսանք բերդը, որը գտնվում էր մի փոքր բլրի վրա: Բերդի ավերակներում էլ հենց նստեցին մի կտոր հաց կերանք: Բջնիում կային շատ ավանակներ, մենք նույնիսկ զարմացանք նրանց քանակի վրա, երևի չկար այդպիսի ընտանիք, որ չպահեր ավանակ: Հաց ուտելուց հետո գնացինք Բջնիի մյուս կողմում գտնվող երրորդ` սուրբ Սարգիս եկեղեցին տեսնելու, այդ եկեղեցին շատ փոքր էր և շատ էր նման Աշտարակի Կարմրավոր եկեղեցուն:

Որոշեցինք բարձրանալ մոտակա սարը, ինչը և հաջողությամբ իրականացրինք, այնտեղից հետաքրքիրն տեսարաններ էին բացվում: Գյուղի միջով հոսող գետի մյուս ափին կար մի բնական կամար: Ջուրն էր ժամանակի ընթացքում ստեղծել այդ հիասքանչ կամարը, այն շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր: Հենց այդ կամարի տակ մենք կրակ վառեցինք և ճաշեցինք: Այնուհետև հետևելով ավտոստոպի լավագույն ավանդույթներին հասանք Երևան: Այդ օրը մենք եղանք Բջնիում ընդհամենը 5 ժամ, բայց որքան շատ բան կարողացանք այդ ընթացքում տեսնել:

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Նորավանք, XII-XIV դդ., Վայոց ձորի մարզ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024