Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70899 անգամ:
Ակտիվ հանգիստ


2007.08.02-23 - Գեղամա լիճ (Սևան) - Շորժա (ռեկորդային 21 օրյա հանգիստ վրաններով)

Եկավ ամառը և մենք նորից որոշեցինք գնալ Շորժա վրաններով հանգստանալու: Մեր կազմը նորից ավելացել էր, այս անգամ հիմնական մասնակիցներն էին` Ալիկը, Գուրգենը, Հասմիկը, Շուշանը և Սերգեյը:

Շորժա հասանք գնացքով և նախորդ տարվա նման բոլորը մնացին գնացքի կանգառում, իսկ Ալիկը և Գուրգենը գնացին դեպի ափ հարմար տեղ գտնելու նպատակով: Այս անգամ տեղավորվեցինք գյուղից մոտ 3կմ հեռու, քանի որ մեր անցյալ տարվա տեղը, լճի ջրի բարձրացման պատճառով վերածվել էր ճահճի: Իհարկե լավ է, որ Սևանի ջրի մակարդակը բարձրացնում են, սակայն համապատասխան կազմակերպությունները չեն զբաղվում ափամերձ տարածքի մաքրումով` աղբից և բուսականությունից, որի պատճառով ջրի մակադակի բարձրացումը կարող է բերել էկոլոգիական աղետի:

Ինչևիցե վերադառնանք մեր վայրի հանգստին, նոր տեղը շատ հարմար էր հանգստի համար, ափից մոտ 10 մետրի վրա կար ծառերով շրջապատված մի փոքրիկ բացատ, որտեղ և ամրացրեցինք մեր վրանները: Մեր հինգ հոգանոց խումբը ձուլվեց բնությանը և սկսեց լիարժեք հանգստանալ:

Իհարկե այս անգամ ևս բարձրացանք Արտանիշ, դա մեզ մոտ դառնում էր ավանդույթ, այս անգամ բավականին հեշտությամբ հասանք գագաթ, քանի որ ավելի էինք հմտացել և առաջինը` շարժվեցինք առավոտյան ժամը 7:00-ին, երկրորդը` ընտրեցինք ամենաօպտիմալ ուղին դեպի գագաթ: Հասնելով գագաթ մի փոքր հաց կերանք նկարահանեցինք տեսարանները և ուղեվորվեցինք հետ:

Քանի որ ամբողջ առևտուրը մենք աշխատում էինք անել Շուրժա գյուղում գործի բերումով մենք ճանաչում էինք գյուղի մեծամասնությանը` թե ով է վաճառում կաթ, թթվասեր, մածուն, ձու, կանաչի սոլյառկա, գառ, սագ, գիտեինք գյուղի տաքսիստներին և տրակտորիստներին, օգտվում էինք գյուղի խանութից և շուկայից, գիտեինք, նույնիսկ, որտեղ է ապրում գյուղի միակ բժիշկը: Օր չեր լինում, որ մենք չունենաինք, կաթ, մածուն կամ թթվասեր:

Ազատ ժամանակը օգտագործում էինք տարբեր ձևով սկսած գիրք կարդալուց մինչև այսպես ասած “գժություններ” անելը: Մեզ 2 անգամ հյուր եկան մեր ընկերները տարբեր կազմով, երկու անգամնել երեկոները անցան խորովածի, երգի, պարի և հումորի առկայությամբ: Ավելի տպավորիչ էր մեր հյուրերի երկրորդ անգամ գալը, երբ մենք նշում էինք մեր ընկերջով` Վիլենի, ծննդյան օրը: Իսկ գիշերը` մեր մյուս ընկերոջ` Ռուբենի, ավտոմեքենայի երաժշտական կենտրոնով հնչող Pink Floyd խմբի երաժշտության ներքո ուսումնասիրում էինք աստղերը…

Ալիկը այս հանգստի ժամանակ պատրաստեց հոյակապ մի սեղան, այն փայտերից, որոնք մենք հավաքել էինք և օգտագործելով պարաններ, իսկ Սերգեյը հանգստի ժամանակ շատ գիրք էր կարդում:
Մենք աշխատում էինք, որպեսզի մեր ամբողջ աշխատանքները, որոշ չափով կիսվեն հանգստացողների միջև, օրինակ եթե Հասմիկը և Շուշանը ամաններն էին լվանում ու ճաշ պատրաստում, ապա Սերգեյը գնում էր խանութ և ջուր բերելու, իսկ Գուրգենը և Ալիկը գնում էին փայտ հավաքելու կամ զբաղվում էինք վրանների ամրացումով և այլն:

Այսպես ուս ուսի տված վայելում էինք մեր հանգիստը ուղիղ 21 օր: Ռեկորդային ժամկետ, քանի որ մենք ծանոթացանք Շորժայում մի խմբի հետ, որոնք համոզում էին մեզ, որ նրանք են այս շրջանի ռեկորդակիրները և վայրի հանգստացել են 14 օր: Այնպես որ, ռեկորդակիրը այժմ մեր արշավային խումբն է` 21 օր:

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Քաղաք Շուշի, ԼՂՀ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024