Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70899 անգամ:
Ակտիվ հանգիստ


2006.08.07-17 - Գեղամա լիճ (Սևան) - Շորժա 2006/2

… Այս անգամ ավելի պատրաստված էինք, ավելի կազմակերպված: Ամեն բան նախօրոք որոշել ու մանրամասն ծրագրել էինք:

Բարեբախտաբար Սերգոն արդեն ապաքինվել էր ու նորից միացել էր մեզ: Մեզ հետ էին նաև Կարիշն ու Արտյոմը (Տյոմը):

Այս անգամ էլ որոշեցինք հանգստանալ Սևանի ճիշտ մյուս կողմում` Շորժա գյուղի մոտակայքի ափերից մեկում: Շորժա հասանք գնացքով ու սկսեցինք մեզ համար մի լավ տեղ փնտրել: Ափի մոտ ծանոթացանք մի լավ մարդու` Վարդանի հետ, որն արդեն մի քանի օր էր, ինչ այնտեղ հանգստանում էր: Վարդանը մեզ առաջարկեց մեր վրանները տեղավորել իր վրանից ոչ հեռու` մոտ 20մ այն կողմ: Մենք այդպես էլ արեցինք. տեղն իրավ շատ հարմար էր:
Այդուհետև շատ մտերմացանք Վարդանի հետ: Մտերիմ ենք մինչ օրս:

Տեղավորվեցինք: Եվ ահա սկսվեցին մեր կյանքի անմոռանալի օրերը: Լցվում էին մեր օրերը տարատեսակ խենթություններով, խաղերով ու պատմություններով, իսկ գիշերներն անցնում էին խարույկի շուրջ, և կիթառի հնչյունների ներքո երգեր էին ծնվում…

Մի անգամ էլ որոշեցինք մեր ուժերը փորձել «լեռնագնացությանե ոլորտում: Փորձը հաջողվեց.
մի օր բարձրացանք լճի մոտ գտնվող Արտանիշ լեռը, որի բարձրությունն է 2460մ:

Ահա, 10 գիշեր և 11 ցերեկ լիարժեք հանգստից հետո վերադարձանք Երևան:
Այդ օրերի ընթացքում հասցրել էինք մտածել ու խոսել մի մեծ արշավի մասին: Պլանավորել էինք հաջորդ տարի անպայման իրականացնել այն. արշավել Հայաստանի հարավով ու նորից գալ Սևան, Շորժա:
Մեր բոլոր պլաններն իրականացան ու մեզ համար դարձան «ավանդույթե...

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Տաթևի վանք, IV դ., Սյունիքի մարզ, գ. Տաթև


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024