Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70895 անգամ:
Արշավներ


2009.03.28-29 - Արշավ դեպի Գառնի և Սբ. Ստեփանոս եկեղեցի

“Ով գա` գա” արշավային խումբը “Սպիտակ” փրկարար ջոկատի հետ համատեղ իրականացրեց առաջին արշավը դեպի Գառնի – Սբ. Ստեփանոս եկեղեցի, որը գտնվում Գառնու Խոսրովի արգելանոցում: Արշավին մասնակցեցին Ալիկ Աղաբաբյանը` “Ով գա` գա” արշավային խմբից Միքայել Դավթյանը, Անահիտ և Գևորգ Հարությունյանները, Գայանե Սարոյանը, Նունե Մարտիրոսյանը` “Սպիտակ” փրկարար ջոկատից և Անահիտ Նազարյանը: Արշավը տևեց 2 օր: Առաջին օրը շատ մռայլ էր, ամպամած, մի փոքր էլ անձրևոտ: Չնայած եղանակային պայամաններին նորմալ հասանք Սբ. Ստեփանոս եկեղեցի` անցնելով Խոսրովի արգելանոցով: Ճանապարհը շատ հետաքրքիր էր, բնությունը ուղղակի հիասքանչն էր: Երբ հասանք տեղ արագ բացեցինք մեր վրանները, փայտ հավաքեցինք ու մի լավ տաք թեյ խմեցինք,իսկ ուշ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք խառույկի մոտ ու սկսեցինք հետաքրքիր պատմություններ հիշել:
Այդ ժամանակ Ալիկը ուսապարկից հանեց բալի կոթերից պատրաստված 13 տարվա լիկյորը ու հյուրասիրեց բոլորին: Հաջորդ օրը մենք հետ վերադարձանք մեկ այլ ճանապարհով, ոչտեղ կար մի լքված գյուղ` Բայբուրդ անունով, ցավոք նաև տեսանք մի մեծ կույտ օղու դատարկ շշեր, որը ըստ երևույթին, այսպես ասած “Օլիգարխների” կողմից էր դեն նետվաշ, տեսանք նաև մի մեծ հյուրանոցատիպ մի շինություն , որը հենց արգելոցի մեջ էր: Շատ ցավալի է, որ այդպիսի երևույթներ կան մեր երկրում…
Վերջապես հետ վերադարձանք դեպի Գառնի այնուհետև երթուղաայինով դեպի Երևան:

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Շաքիի ջրվեժ, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024