Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70895 անգամ:
Արշավներ


2009.08.08-10 - Երեք օրյա արշավ դեպի Արագած լեռ “Սպիտակ” փրկարար ջոկատի հետ համատեղ

“Ով գա` գա” արշավային խումբը “Սպիտակ” փրկարար ջոկատի հետ համատեղ իրականացրեց 3 օրյա համատեղ արշավդեպի Արագած լեռ : Արշավի ուղեկցողը “Սպիտակ” փրկարար ջոկատի փորձառու փրկարար` Սարոյան Վլադիմիրն էր (Վլադը), քանի որ նա բազմիցս անգամ էր բարձրացեր Արագածի չորս գագաթները և գիտեր Ճանապարհի բոլոր բարդություններն ու հեշտ անցանելի տեղերը: Արշավին մասնակցում էին 7 հոգի` Ալիկ և Դավիթ Աղաբաբյանները,Մարիամ Գրիգորյանը` “Ով գա` գա” արշավային խմբից, Վլադիմիր և Գայանե Սարոյանները և Նունե Մարտիրոսյանը` “Սպիտակ” փրկարար ջոկատից և Դավիթ Մայիլյանը:
Առաջին և երկրորդ օրը մենք անցկացրեցինք վրանների մեջ եղանակիայի վատ պայմանների պատճառով: Այդ 2 օրերին տեսանք մարախուղ, անձրև, կարկուտ և ձյուն: Մենք պետք է բարձրանայինք բոլոր չորս գագաթները և դրա համար զինվել էինք բոլոր տեսակի ալպինիստական պարագաններով, սակայն 3-րդ օրը միայն կարողացանք բարձրանալ Արագածի արևելայն գագաթը, որը, ի դեպ, շատ քիչ են բարձրանում: 3-րդ օրը եղանակը մի փոքր բարեխիղճ գտնվեց մեր նկատմամբ ու մենք վերջապես բարձրացանք:
Սակայն արևելյան գագաթը բարձրանալով մենք կանգ չենք առնելու, որովհետև հյուսիսայինն է մեզ կանչում: Սա արդեն 2-րդ համատեղ հաջողված արշավն էր “Սպիտակ” փրկարար ջոկատի հետ:

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Սարի մեջ բնական կամար, Կոտայքի մարզ, գ. Բջնի


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024