Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70895 անգամ:
Ակտիվ հանգիստ


2008.08.26-05 - Գեղամա լիճ (Սևան) - Շորժա

Հյուսիսային մեծ արշավից հետո մենք ցանկանում էինք լիարժեք հանգստանալ և արշավից 4 օր հետո ուղղորդվելով այդ մտքով գնացինք Շորժա, այնտեղ վրաններով հանգիստ անցկացնելու նպատակով: Այս անգամ մեր վայրի հանգստի մասնակիցների թիվը 7-ներ` Ալիկ, Գուրգեն, Հասմիկ, Վահե, Ժուլիետ, Դավո, Շաքե:

Մենք գտանք այն նույն տեղը, որտեղ մենք եղել էինք անցյալ` 2007թ., տարվա ամռանը, ոչինչ չեր փոխվել, եթե չհաշվենք, որ տարածքը ամբողջովին լցված էր աղբով: Ամրացրեցինք մեր 6 վրանները, որոնցում ընդհանուր առմամբ կարող էր տեղավորվել մոտ 18-20 հոգի առանց ուսապարկերի: Մեր վրաններից կարելի առանձնացնել խոհանոց – վրանը, որը երբ կարիք չկար այնտեղ մարդ բնակեցնելու ծառայում էր որպես սննդամթերքի և խոհանոցային սպասքի պահարան, “Գառդեռոբ” – վրան, որտեղ պահում էինք մեր ուսապարկերը:

Այդ նույն օրվա ընթացքում Ալիկը սկսեց իր ձուկ բռնելու փորձերը: Գալու նույն օրվա երեկոյան մտանք լողալու, այդպիսի մեղմ և տաք, ջուրը երբևիցե չէր եղել: Մյուս օրը որոշեցինք ամբողջ մոտակա տարածքը (մոտ 60-70 մետր երկարությամբ ափամերձ տարածք) մաքրել աղբից, ամբողջ օրը հավաքում էինք պլաստմասե շշեր, խեցգետինների բռնելու հարմարանքների մնացորդներ, տոպրակներ և այլն: Երեկոյան վառեցին մեծ կրակ որտեղ այրեցինք ամբողջ այրվող աղբը, մնացած աղբը` ապակյի շշերը և այլն, մյուս օրը դեն նետեցինք Շորժա գյուղի մոտ աղբի ամանի մեջ:

Համարյա ամեն օրվա երեկոյան մենք նստում հետաքրքիր զրույցներ էինք տանում, իսկ Գուրգենի կողմից հնչող կիթառի ձայնը անպակաս էր մեր երեկոների ժամանակ:
Մի անգամ գյուղից վերադառնալուց ճանապարհի եզրից լսեցինք ծվծվոցներ, մոտեցանք և տեսանք, որ դա շան քոթոթ է 2-3 շաբաթական, այդ պահին ճանապարհի մյուս կողմից լսվեց ևս մի ձայն, որտեղ երկրորդ քոթոթն էր, մեզ նրանք այնքան դուր եկան և այսպես ասած սրտներիս կպել էին, որ մենք նրանց վերցրեցինք մեր հանգստյան վայրը: Ճանապարհին իմացանք, որ այդ քոթոթների մորը սպանել էին մոտ մեկ շաբաթ առաջ և զգացվում էր, որ քոթոթները շատ քաղցած էին, նրանք ամեն վայրկյան փորձում էին մեր մատները բռնել` մտածելով, որ դա նրանց մայրն է: Բերելով քոթոթներին վրանների մոտ անմիջապես 2 հոգու ուղարկեցինք գյուղ կաթի ետևից, իսկ մնացածս զբաղվեցինք նրանց համար առանձնատեղ պատրաստելով:

Տեղը մեկ ժամից պատրաստ էր, բայց հողը սառներ և հարկավոր էր ինչ-որ ձևով տաքացնել այն, և Հասմիկը հերոսաբար նվիրեց իր սպորտային անդրավարտիքը քոթոթների տակը գցելու համար: Այդ օրը քոթոթները 1 լիտր կաթ կերան, և երջանիկ - երջանիկ քնեցին իրենց բնի մեջ: Այդ օրվանից հետո նրանք դարձան մեր հանգստի անբաժան մասնիկը, իսկ նրանցից մեկը` Շոկոն, դարձավ մեր արշավային խմբի անդամ :) :
Մեզ մոտ Երևանից հյուր էին պատրաստվում գալ 7-8 մեր ընկերները, որոնց պատվին մենք որոշեցինք գառ մորթել: Գնացինք Շորժա գյուղ, որտեղից մենք, իդեպ, գնում էինք մեր մթերքի մեծամասնությունը` կաթ, մածուն, թթվասեր, ձու և այլն, և գնեցինք մի սևուկ գառ: Մյուս օրը մեզ մոտ մեծ քեֆ էր: Գառան խորոված, երգ, պար, խաղեր և այլն: Հատուկ կարելի առանձնացնել, որ մեզ հաջողվեց ջրի մեջ պարել բերդ պարը 9 հոգով (6-ը ներքևում, 5-ը վերևում), նաև տարբեր խաղեր` սկսած խաղաքարտերով խաղերից և “երկար էշից” :) մինչև մաֆիա: Երեկոյան խառույկի մոտ կիթառի հնչյունների ներքո մենք անցակացրեցինք մեր ամենալավ ժամերը Շորժայում:

Հաջորդ օրը մեր ընկերները գնացին և մենք շարունակեցինք մեր առօրյա վայրի կյանքը: Շան քոթոթներին անվանեցինք Շոկո և Լեդի` Ժուլիետի առաջարկով անվանել նրանց “Շոկոլադ” անունով: Այդ տարի Շորժայում կային շատ շնագայլեր, որոնք գիշերվա գալուն պես մոտենում էին մեր վրաններին բավականին մոտիկ: Մենք որոշեցինք թակարդ պատրաստել նրանցից մեկին բռնելու համար: Ընտրեցինք այն տեղը, որտեղ գառին էինք մորթել և պատրաստեցինք մի շատ հետաքրքիր կառուցվածքի թակարդ: Իհարկե ոչ մի բան չբռնվեց, սակայն թակարդը հաջորդ գիշերն աշխատեց, իսկ մենք մեծ փորձ ձեռք բերեցինք թակարդների պատրաստելու և տեղադրելու գործում:

Այնքան շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել, որ շատ դժվար է տեղավորել բոլորը այս էջում: Ամփոփեմ` մենք հիասքանչ ժամանակ անցկացրեցինք, լիարժեք հանգստացանք և ունեցանք շատ բաներ հիշելու հետագայում:

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Շուշիի բերդ, ԼՂՀ, ք. Շուշի


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024