Arshavain xumb Ov ga, ga
Glxavor ej
Mer masin
Arshavner
Aktiv hangist
Mer handerdzanq
Hetaga cragrer
Hovhanavornerin
Nkarner
Ogtakar nyuter
Texekatu


Այս կայք այցելել են 70895 անգամ:
Ակտիվ հանգիստ


2006.07.14-17 - Գեղամա լիճ (Սևան) - 2006/1

Ամեն ինչ սկսվեց 2006-ի հուլիսից: Ամսվա սկիզբն էր: Մի առիթով Գուրգենին (Գուրոյին) պատմեցի իմ անցած արկածների մասին ու առաջարկեցի մի որոշ ժամանակով գուրս գալ երևանյան թոզուբոհից, գնալ վրաններով հանգստանալու, գնալ նոր արկածներ որսալու: Գուրգենը, հետաքրքրությունից վառված, համաձայնեց: Որոշեցինք հավաքել մեր բոլոր ընկերներին ու գնալ Սևան: Մեզ միացան միայն Սերգեյն ու Կարինեն (Սերգոն ու Կարիշը):

Հավաքվեցինք առանց երկմտելու: Վերցրեցինք մեզ անհրաժեշտ բոլոր իրերն ու ճանապարհվեցինք դեպի Սևան: Հասանք Սևան քաղաք: Տեղի տաքսիներից մեկի վարորդին խնդրեցինք մեզ հասցնել այնպիսի մի վայր լճի ափին, որտեղ կարելի լինի մնալ վրաններով: Հենց այդպես էլ եղավ: Գտանք մի շատ հարմարավետ տարածք ու հաստատվեցինք այնտեղ:

Ամեն ինչ հիասքանչ էր, բացի մի բանից: Սերգոն անմիջապես հաջորդ օրը ուղևորվեց հետ` Երևան. նա գիշերը մրսել էր… :-\

Այդ ամենը մեզ այնքան դուր եկավ, որ մի որոշ ժամանակ հետո մենք որոշեցինք նորից գնալ Սևան, քանի որ մեր այնտեղ անցկացրած 3 օրը, ճիշտ է, չտեսնված էր ու անպատմելի, սակայն` քիչ:
Եւ ահա մենք նորից Սևանում ենք… ;-)

Ֆոտո ռեպորտաժ










Չքնաղ Հայաստան
Chqnax Hayastan Ս. Աստվածածին եկեղեցի, XIII դ., Արագածոտնի մարզ, գ. Տեղեր (Դղեր)


Weather in Armenia

Մեր ընկերները
Federation of Youth Clubs of Armenia
Rescue Team Spitak


Այլ հղումներ
Geonicde Museum
Genocide 1915

ipv6 ready

All rights reserved © "Ov ga, ga" team. 2008-2024